Մատչելիության հղումներ

Օբաման զգուշացրել է Իսլամական պետության զինյալներին, որ ԱՄՆ-ի «ձեռքերը երկար են»


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, Էստոնիայում մեկնաբանելով ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի սպանությունը, հայտարարել է, որ դա «բռնության սարսափելի ակտ է» և զգուշացրել է Իսլամական պետության զինյալներին, որ ԱՄՆ-ի ձեռքերը երկար են և «արդար պատիժը կիրագործվի»:

Օբաման հավելել է, թե ԱՄՆ-ի խնդիրն է հասնել նրան, որ Իսլամական պետության զինյալները Սիրիայում և Իրաքում «դադարեն տարածաշրջանի համար սպառնալիք հանդիսանալուց»:

Լրագրողների հարցին՝ ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է Իսլամական պետության զինյալներին հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում, Օբաման պատասխանել է, թե Միացյալ Նահանգները կշարունակի գլխավորել զինյալների ներկայացրած «բարբարոսական և, ի վերջո, դատարկ տեսլականի դեմ միջազգային պայքարը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG