Մատչելիության հղումներ

Զինյալները տեսանյութ են հրապարակել ամերիկացի երկրորդ լրագրողի մահապատժի մասին


«Իսլամական պետության» զինյալները տեսանյութ են հրապարակել, որում ցույց է տրվում պատանդ վերցված երկրորդ ամերիկացի լրագրողին՝ Սթիվեն Սոթլոֆին հիշեցնող մի մարդու մահապատիժը, և կոչ են արել այլ պետություններին հրաժարվել «Իսլամական պետության» զինյալների դեմ Միացյալ Նահանգների հետ դաշինք կնքելու մտադրությունից:

Երկու շաբաթ առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները նմանատիպ մեկ այլ տեսանյութ էին հրապարակել, որում ցույց էր տրվում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլեյի գլխատումը:

Սպիտակ տունը հայտարարել է, որ առայժմ տեսանյութի իսկությունը հաստատել չի հաջողվել, սակայն դրանում երևացող անձը կարծես թե իսկապես 31-ամյա Սոթլոֆն է, ով պատանդ էր վերցվել Սիրիայում 2013 թվականի օգոստոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG