Ռուս իրավապահները վերջապես ընդառաջել են գործարար Լևոն Հայրապետյանի աջակիցների պահանջին. գործարարը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նրա առողջական վիճակը մնում է անկայուն, նա ունի բարձր ջերմություն, բարձր զարկերակային ճնշում, տառապում է անքնությունից։
Հայազգի գործարարը ստիպված կլինի վերադառնալ կալանավայր՝ հենց նրա առողջական վիճակը կայունանա։
Հայրապետյանը, հիշեցնենք, կասկածվում է 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ, հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն փողերի յուրացման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեղադրանք է առաջադրել նրան:
Ազա Բաբայան