Մատչելիության հղումներ

ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի ԱԳ նախարարին


Սեպտեմբերի 1-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զիբարիին, փոխանցում է Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։

ՀՀ դեսպանը, ըստ պաշտոնական աղբյուրի, հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետևում Մերձավոր Արևելքում և հատկապես Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին՝ նշելով, որ խստորեն դատապարտելի են քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունները և հատակապես անհանգստացնող է ազգային և կրոնական փոքրամասնությունների կացությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG