Մատչելիության հղումներ

Պուտինը ուղերձ է հղել «Նովոռոսիայի աշխարհազորայիններին»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս գիշեր դիմել է, ինչպես Կրեմլի պաշտոնական կայքում է նշված՝ «Նովոռոսիայի աշխարհազորայիններին»:

Արձանագրելով, որ Դոնբասի անջատականները մեծ հաջողությունների են հասել Կիևի ուժային գործողությունները կասեցնելու գործում, Պուտինը նշել է, որ ուկրաինական բանակի զինծառայողները հայտնվել են շրջապատման մեջ և Դոնբասի անջատականներին կոչ է արել մարդասիրական միջանցք բացել, որպեսզի ուկրաինացի զինծառայողները կարողանան հանգիստ դուրս գալ և վերադառնալ իրենց ընտանիքներ:

«Ռուսական կողմը իր հերթին պատրաստ է և ցուցաբերելու է հումանիտար օգնություն Դոնբասի բնակչությանը, որը տառապում է հումանիտար ճգնաժամից», - նաև ասված է ուղերձում:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG