Մատչելիության հղումներ

Ահաբեկչական հարձակումների ալիք՝ Իրաքում


Կրոնական լարվածության աճի ֆոնին Բաղդադում և Իրաքի հարավում ահաբեկչական հարձակումների շարք է տեղի ունեցել, որոնց զոհ է գնացել առնվազն 54 մարդ:

25 պայթեցումներից ամենամահացուն տեղի է ունեցել Բաղդադում՝ շիա մահմեդականների աղոթավայրում: Այստեղ 11 մարդ է զոհվել: Ականապատված երկու մեքենաների պայթյուններից ևս 11 մարդ զոհվել է Բաղդադի՝ հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում: Իրաքի մայրաքաղաքի՝ սուննի մահմեդականներով բնակեցված թաղամասերում ևս պայթյուններ են հնչել, դրանց պատճառով զոհվել է առնվազն 5 մարդ:

Մինչ բռնությունների և պայթեցումների ալիքը շարունակում է մարդկային կյանքեր խլել, երկրի քաղաքական ուժերը վարչապետի պաշտոնում առաջադրել են Հայդեր ալ-Աբադիի թեկնածությունը, նպատակ ունենալով այնպիսի կառավարություն կազմել, որը կկարողանա թուլացնել կրոնական լարվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG