Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը անցնում է 120-ը


ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում երեկ տեղի ունեցած հուժկու երկրաշարժից ավելի քան 120 մարդ է տուժել, հաղորդում է CNN-ը՝ ավելացնելով, որ նրանք ստանում են անհրաժեշտ է բուժօգնություն:

Ամերիկյան Երկրաբանական հետախուզությունների կենտրոնի տվյալներով, Կալիֆորնիայի հյուսիսում՝ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանում, օգոստոսի 24-ին 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է արձանագրվել:

Մի շարք շինություններ փլուզվել են, մոտ 15 հազար տուն հոսանքազրկվել է:

Երկրաշարժից տուժած վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ծանր վիճակում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG