Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է հավելյալ ճնշումներ գործադրել Ռուսաստանի նկատմամբ


Միացյալ Նահանգները պատրաստ է հավելյալ ճնշումներ գործադրել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում Մոսկվայի վարած քաղաքականության կապակցությամբ: CNN-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը, թե՝ Ռուսաստանը զորք, զրահատեխնիկա և օդուժ է մտցրել Ուկրաինայի տարածք:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը դատարկ խոսակցություն էր որակել Ռասմուսենի պնդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG