Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են Կիևի և Մոսկվայի միջև «հակամարտության կարգավորման և իրավիճակի լիցքաթափմանն ուղղված» քայլեր ձեռնարկել, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
«Ֆիգարոյին» տված հարցազրույցում Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ իր երկրի դիրքորոշումը Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ շարունակում է կոշտ մնալ, սակայն կարևորել է երկխոսության անհրաժեշտությունը, նշելով, որ որևէ խելամիտ մարդ չի կարող առաջարկել պատերազմ Ռուսաստանի հետ՝ մոռանալով պատմությունն ու աշխարհագրությունը:
Լորան Ֆաբիուսը կարևոր է համարել, որ Ուկրաինան բարիդրացիական հարաբերություններ ունենա թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ: