Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է


Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը:

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Անցած գիշերվանից արդեն սկսվել են ճանապարհի մաքրման աշխատանքները:

Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չերթևեկել նշված ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG