Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում` Վահագնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում:
Ճանապարհը մասամբ երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ճանապարհի մաքրման աշխատանքներ են իրականացնում «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-իաշխատակիցները: Այս պահին Ճանապարհամերձ ժայռերից դեռևս խոշոր քարեր կան կախված և նոր քարաթափման վտանգ կա: