Մատչելիության հղումներ

Իսրայելը հստակ երաշխիքներ է պահանջում Գազայում պատերազմը դադարեցնելու համար


Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ընդունի Կահիրեի միջնորդությամբ Գազայի հատվածում երկարաժամկետ հրադադար հաստատելու որևէ առաջարկություն, եթե Իսրայելի անվտանգության հստակ երաշխիքներ չտրվեն:

«Համաս» շարժումը, մինչդեռ, հայտարարել է, որ պաղեստինցիները չեն պատրաստվում հրաժարվել իրենց պահանջներից, որոնց թվում է Գազայի իսրայելաեգիպտական շրջափակման դադարեցումը:

Բանակցությունները տեղի են ունենում հնգօրյա հրադադարի պայմաններում, որի ժամկետն ավարտվում է օգոստոսի 18-ին: Եգիպտոսի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների նպատակն է դադարեցնել Իսրայելի և Գազայի հատվածում «Համաս»-ի գրոհայինների միջև բռնկված հերթական պատերազմը, ինչպես նաև բարելավել այս տարածքի շուրջ 1.8 միլիոն բնակիչների կենսապայմանները:

Իսրայելը երաշխիքներ է պահանջում, որ իր քաղաքացիների ուղղությամբ հրթիռակոծումը Գազայի հատվածից կդադարեցվի:

Հուլիսի 8-ից սկիզբ առած ռազմական գործողությունները շուրջ 2,000 պաղեստինցու և 67 իսրայելցու կյանք են խլել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG