Մատչելիության հղումներ

Էբոլայի դեմ պայքարում թույլատրվեց օգտագործել նաև փորձարարական դեղերը


Լիբերիա - Բուժաշխատողները տեղափոխում են էբոլայից մահացածի դին, օգոստոս, 2014թ․
Լիբերիա - Բուժաշխատողները տեղափոխում են էբոլայից մահացածի դին, օգոստոս, 2014թ․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լիազորել է օգտագործել փորձարարական դեղերը էբոլայի համաճարակի դեմ պայքարում: ZMapp կոչվող շիճուկի մի խմբաքանակ արդեն ուղարկվել է Լիբերիա։

Հայտնի է, որ շիճուկն արդեն օգտագործվել է երկու վարակված ամերիկացիների բուժման համար և դրական ազդեցություն է թողել` նրանք ապաքինվում են: Շիճուկը, այդուհանդերձ, չի օգնել իսպանացի Միգել Պախարեսին՝ 75-ամյա հոգևորականը մահացել է:

Հազարից ավելի մարդու կյանք խլած էբոլա վարակի նախանշաններն են բարձր ջերմությունը, սրտխառնոցը և արյունահոսությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG