Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր և վաղը կլինի Ղրիմում:
Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ այսօր Սևաստոպոլում Պուտինը կհանդիպի Անվտանգության խորհրդի անդամներին, իսկ վաղը կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և խորհրդարանականների հետ կքննարկի ներքին կարևորագույն հարցերը:
Պուտինին Ղրիմում ուղեկցում են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: