Մատչելիության հղումներ

Եռօրյա հրադադար Գազայի հատվածում


Գազայի հատված - Գազա քաղաքում Իսրայելի օդուժի հարվածներից հետո ծուխ է բարձրանում, 9-ը օգոստոսի, 2014թ․
Գազայի հատված - Գազա քաղաքում Իսրայելի օդուժի հարվածներից հետո ծուխ է բարձրանում, 9-ը օգոստոսի, 2014թ․

Գազայի հատվածում այսօրվանից ուժի մեջ է մտնում 72-ժամյա հրադադարի ռեժիմը։

Իսրայելը և պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հրադադարին՝ այդպիսով ճանապարհ հարթելով խաղաղ բանակցությունների համար։

Անցած շաբաթ Եգիպտոսի միջնորդությամբ հրադադար հաստատվեց, սակայն ռազմական գործողությունները վերսկսվեցին եռօրյա դադարից հետո։

Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդներ ուղարկել Կահիրե՝ բանակցելու, եթե այսօրվա ընթացքում հրադադարը պահպանվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG