Մատչելիության հղումներ

Առաջնային գծում նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց, ինչը նախորդ օրերի համեմատ զգալիորեն ավելի պակաս է:

ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանմանը, և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG