Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ


Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Այս մասին այսօր «Ազատությանը» փոխանցեց ՀՀ կառավարության տեղեկատվության և վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ Տիգրան Աբրահամյանի, ՀՀ պատվիրակության կազմում են եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ՝ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության, թեև հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը):

Լեռնային Ղարաբաղից հանդիպմանը մասնակցել են ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը քննարկել են սահմանին իրավիճակը, Արցախ ներդրումներ բերելու, ինչպես նաև երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացման հարցեր»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG