Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. «Պատրաստ ենք խաղաղություն պարտադրել»


Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

«Միջազգային հանրությանը դեռ ուշ չէ Ալիև-կրտսերին կանգնեցնել և իրականության դաշտ հետ բերել։ Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին, այլև շարունակելու ենք ակտիվ մասնակցությունն ունենալ նրան իրականության դաշտ հետ բերելու գործում», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակակ Շավարշ Քոչարյանը։

«Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ ևս արժանի հակահարված է ստանում», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Քոչարյանը։

«Իր վրեժը Ալիև-կրտսերը լուծում է իր ժողովրդից՝ էլ ավելի խստացնելով խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների դեմ։ Նա շարունակում է ցինիկաբար հերոսացնել քնած մարդուն սպանողին, տանջամահ անել մոլորված գյուղացիներին», - ասված է հայտարարությունում։

Փոխարտգործնախարարը շեշտել է, որ «այսպիսի մթնոլորտում են ձևավորվել պատմության մեջ ամենատխրահռչակ բռնակալները՝ հայտնի բոլոր հետևանքներով հանդերձ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG