Ռուսաստանը երեք տարվա բնակության իրավունք է տվել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին:
Ուղիղ մեկ տարի առաջ Սնոուդենը ժամանավոր ապաստան էր խնդրել Ռուսաստանից:
Էդուարդ Սնոուդենը, հիշեցնենք, ամերիկյան ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների և անձնական բնույթի գաղտնի տվյալների հավաքման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել, ինչի համար հետապնդվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից: