ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները կառուցողական քննարկում են ունեցել Ժնևում Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին հաղորդում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը՝ չներկայացնելով հանդիպման մանրամասները:
Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ակնկալվում է վեց գերտերությունների, ինչպես նաև Եվրամիության ղեկավարների հանդիպումը Իրանի ղեկավարության հետ:
Վաշինգտոնն ու իր դաշնակիցները կասկածում են, որ Իրանը միջուկային ծրագրի շղարշի տակ գաղտնի է պահում ատոմային զենքերի զարգացման ծրագիրը: Իրանն այս մեղադրանքը հերքում է: