Ռուսաստանը սկսում է լիարժեք էմբարգո կիրառել ԱՄՆ-ից, Եվրամիության երկրներից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից ներմուծվող մեծ քանակի սննդամթերքի նկատմամբ, դրանք են՝ տավարի, խոզի, հավի միսը, ձկնեղենը, կաթնամթերքը, միրգն ու բանջարեղենը:
Սա պատասխան հարված է Արևմուտքին՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների համար, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ավելացնելով, որ վերոնշյալ սննդամթերքի ներմուծման արգելքը անհապաղ իրագործվելու է և տևելու է մեկ տարի:
Միացյալ Նահանգները զգուշացրել է, որ այս տիպի քայլերը է՛լ ավելի կխորացնեն Ռուսաստանի մեկուսացումը միջազգային հանրությունից: