Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կայքի հրապարակումը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունք է որակում vesti.az կայքում այսօր հրապարակված լուսանկարները, որոնցում իբր պատկերված են օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:

«Ավելին՝ նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ հրապարակելով նաև լուսանկարներ, որոնցում հստակ երևում է սպանված ադրբեջանցի զինծառայողների և Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտական ծառայություն իրականացնող զինվորի համազգեստների տարբերությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG