Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ամերիկացի գեներալ է սպանվել


Ամերիկացի զինծառայողները Աֆղանստանում, արխիվ
Ամերիկացի զինծառայողները Աֆղանստանում, արխիվ

Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի գեներալ է սպանվել։ Կրակողը աֆղանական զինվորական համազգեստով է եղել, ով ևս տեղում սպանվել է։

Հրաձգության ընթացքում վիրավորվել է կոալիցիայի 15 զինծառայող։ Գերմանական կողմը հաղորդում է, որ վիրավորվածների թվում է նաև իրենց բանակի գեներալներից մեկը։

Երեկ սպանված ԱՄՆ-ի բանակի գեներալ-մայոր Հարոլդ Գրինը 2001 թվականից ի վեր Աֆղանստանում սպանված ամենաբարձրաստիճան զինվորականն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG