«Բարգավաճ Հայաստան»-ն «ավելի ակտիվ ու համարձակ» է գործելու
Իշխող կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում չորեքշաբթի օրը փոխանցեց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, կուսակիցների առջեւ խնդիր է դրել` բոլոր մակարդակներում «ավելի ակտիվ եւ համարձակ գործել»: