Տիգրան Առաքելյանը ազատ է արձակվել
Հինգշաբթի օրը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Հայաստանի գլխավոր դատախազության ցուցումով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխարինվել է եւ ընտրել նոր խափանման միջոցով՝ ստորագրություն չհեռանալու մասին: