Մատչելիության հղումներ

Իտալիան դադարեցնում է Ռուսաստանի հետ համատեղ ծրագիրը


Իտալիան դադարեցրել է Ռուսաստանի հետ S-1000 սուզանավի ստեղծման համատեղ ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը` ընդգծելով, որ քաղաքականությունն իր անմիջական ազդեցությունն է ունենում բիզնեսի վրա։

Հանձնաժողովի փոխնախագահը չի բացառել, որ նման զարգացում կարող է ունենալ նաև ֆրանսիական «Միստրալ» ավիակրի ձեռքբերման գործընթացը։

«Կա՛մ մենք այն կստանանք, կա՛մ Ֆրանսիան կվերադարձնի մեր գումարները հավելյալ տուգանքներով», - ասել է Բոչկարյովը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայից գնած առաջին ավիակիրը, ըստ պայմանագրի, Ռուսաստանը պետք է ստանա հոկտեմբերին։

Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև 1.2 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականի հունիսին, դրանով Ֆրանսիան պարտավորվել է երկու ավիակիր արտադրել Ռուսաստանի համար։

Նշենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG