Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը։

Արտգործնախարարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը: Երկուստեք նշվել է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության ներուժը լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը, քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։ Նա, մասնավորապես, ասել է․ - «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտումները նպատակ են հետապնդում խաթարել բանակցային գործընթացը»:

Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ Հայաստանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ համատեղ, գործադրելու է անհրաժեշտ քայլերը` սադրիչ գործողությունների կասեցման, իրավիճակի կայունացման, հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու նպատակով բանակցային գործընթացի շարունակման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG