Մատչելիության հղումներ

ՔԿՎ․ «Կոշ» ՔԿՀ-ում համատարած փորլուծության դեպք չի գրանցվել


Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ
Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում սանիտարահիգիենիկ իրավիճակը վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից, և ՔԿՀ-ում համատարած փորլուծության դեպք չի գրանցվել: Այդ մասին այսօր հաղորդում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (ՔԿՎ) մամուլի ծառայությունը:

Արձագանքելով հայաստանյան մի շարք լրատվամիջոցների հրապարակումներին, թե «Կոշ» ՔԿՀ-ում համատարած փորլուծության դեպք է գրանցվել, և պատճառը ջուրն է ու ոչ հիգիենիկ վիճակը, ՔԿՎ-ի մամուլի ծառայությունը փոխանցում է նաև, որ հուլիսի 31-ի դրությամբ գրանցվել է միայն մեկ դեպք, փորկապության խնդիր ունեցող դատապարտյալը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG