Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն հայտարարել է՝ «Ամերիկան չի ճանաչի Ղրիմի անեքսիան»


Ջոն Թեֆթ

Ռուսաստանում ԱՄՆ հավանական դեսպան Ջոն Թեֆթը հայտարարել է, որ «Ամերիկան երբեք չի ճանաչի Ղրիմի անեքսիան»:

Ելույթ ունենալով Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ՝ որտեղ քննարկվում էր նրա՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը, Թեֆթը որպես խիստ բացասական է նկարագրել Ամերիկայի և Ռուսաստանի հարաբերություններն ու նշել, որ այդ հարաբերություններում լուրջ խնդիրներ կան։

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում ԱՄՆ հավանական դեսպանը նշել է, որ Ուկրաինայի արևելյան հատվածում մալայզիական «Բոինգ»-ի կործանումը մեկ անգամ ևս վկայում է ուկրաինական ճգնաժամի արագ և խաղաղ կարգավորման կարևորության մասին։

Դեսպանի թեկնածուն համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանի հետ խոսի պարզ ու հստակ շեշտադրումներով:

Մի կողմ թողնելով միջկուսակցական տարաձայնությունները՝ Սենատի հանձնաժողովը միաձայն հավանության է տվել Թեֆթի թեկնածությանը, ընդգծելով, որ դեսպանի թեկնածուն մոտ օրերս պետք է անհապաղ մեկնի Մոսկվա։

Սենատոր Ջոն ՄըքՔեյնը, ով հաճախ է քննադատում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը, ասել է, որ Թեֆթի թեկնածությունը պետք է հաստատվի մինչև օրենսդիրների՝ օգոստոսի մեկին Վաշինգտոնից մեկնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG