Շիրակի մարզում գրանցված 5-րդ կարկտահարությունը վնասներ է հասցրել Ամասիայի տարածաշրջանի 8 գյուղերի։ Հիմնականում տուժել են գարու ու ցորենի ցանքատարածությունները: Այսօր տուժած գյուղեր էին այցելել Շիրակի մարզպետն ու գյուղատնտեսության փոխնանախարարը: Գյուղացիները փոխհատուցում էին պահանջում: