Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալված կեղծ էքստրասենսների թվում հայաստանցիներ կան


Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մոտ երեք տասնյակ կեղծ էքստրասենսների՝ Հայաստանից ու Միջին Ասիայից։

Մոսկվայի ներքին գործերի բաժինը հայտնում է, որ 27 կասկածյալները հիմնականում Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից են։

Ըստ իրավապահների, խումբը խաբել է հասարակ մարդկանց՝ նրանց ապագան գուշակելու պատրվակով կազմակերպել է ծեսեր, իբր՝ մարդկանց առողջությունը վերականգնելու և նրանց անձնական խնդիրները լուծելու նպատակով։

Քննիչները պարզել են, որ, տևական ժամանակ Մոսկվայում և դրա մերձակայքում գործող խմբավորումը օրական մոտ 100 հեռախոսազանգ է սպասարկել։

Ոստիկանության տվյալներով՝ խմբավորումը անօրինական ճանապարհով ստացել է ավելի քան 22 միլիոն 800 հազար դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG