Մատչելիության հղումներ

ՔԿՀ վարչության պետը «ժամանակավոր բացակայում է աշխատավայրից»


Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը ժամանակավոր բացակայում է աշխատավայրից, և նրան փոխարինում է նրա առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մամուլը գրել էր, որ Հարությունյանը հնարավոր է նշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, որը, հիշեցնենք, թափուր է մնացել Արթուր Բաղդասարյանի և նրա գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության ընդդիմադիր դաշտ տեղափոխվելուց հետո։

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG