Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը՝ ընդդեմ «չեկիստական գործելակերպի»


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում «Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը գնահատում է որպես «վերևից» իջեցված քաղաքական պատվերի շրջանակում հայրենի դատարանի իրականացրած հերթական հաշվեհարդար, որն ուղղված է արդարացի բողոքի գործողության և ազատ կամարտահայտության ժողովրդավարական սկզբունքի կոպիտ ոտնահարմանը»:

Հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հայաստանում և Ռուսաստանում պարբերաբար շարունակվող նմանօրինակ բռնությունները, ըստ ընդդիմադիր կուսակցության, «չեկիստական գործելակերպին հարիր վերապրուկներ են, որոնց շուտափույթ հաղթահարումը օրվա հրամայականն է»: «Քաղաքական բանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի, Վարդան Պետրոսյանի և այլակարծիք մյուս քաղաքացիների հետապնդումները, որոնք թելադրված են մեր պետության անվան տակ գործող իշխանության կողմից, ոչ այլ ինչ են, քան թշնամական բռնարարք հայ ժողովրդի և նրա շահերի դեմ», - ասված է հայտարարությունում:

«Անկախ նրանից, թե որ պետությունում են մեր հայրենակիցները հետապնդվել ու դատապարտվել այլախոհության համար կամ քաղաքական դրդապատճառներով, մենք պարտավոր ենք պաշտպանել ԱՄՆ-ում՝ Համբիկ Սասունյանի, Թուրքիայում՝ Հրանտ Դինքի, Սևան Նշանյանի, Սևակ Բալըքչիի, Վրաստանում՝ Վահագն Չախալյանի, ՌԴ-ում՝ Լևոն Հայրապետյանի իրավունքները՝ իբրև ազգային շահերից բխող կարևոր հանձնառություն», - պնդում է «Ժառանգություն»-ը՝ հայազգի քաղաքացիների հանդեպ նշված հալածանքները հայոց պետական իշխանության բացակայության վկայություն համարելով և հայ ժողովրդի զավակներին կոչ անելով «համախմբվելով ազգային դրոշի ներքո, լծվել ազատ ու իրավատեր պետականության ստեղծման նվիրական առաքելությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG