Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Լիոնում ներկա կգտնվի Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։
Վաղը Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։