Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ահազանգում է հոգեբուժարանների վիճակի առնչությամբ


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

Հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Օմբուդսմենը նշել է, մասնավորապես, որ հոգեբուժական հիվանդանոցներում սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն. հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթարական և ոչ բարվոք վիճակում են, հոգեբուժարաններում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը: «Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները, հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում մյուս բոլոր հիվանդների ներկայությամբ», - հայտարարել է Անդրեասյանը։

Մանրամասն մատնացույց անելով յուրաքանչյուր հոգեբուժական հիվանդանոցում գրանցված խախտումները՝ օմբուդսմենն ընդգծել է, որ նույնիսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի երկու ամիս առաջ կատարած այցերից ու տված հանձնարարականներից հետո էլ վիճակը հիվանդանոցներում գրեթե չի բարելավել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG