Մատչելիության հղումներ

Էմիրություններում պարտադիր զորակոչ է մտցվում


Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանը նոր օրենք է ստորագրել, համաձայն որի Էմիրությունների քաղաքացի հանդիսացող 17-30 տարեկան բոլոր տղամարդկանց համար Զինված ուժերում ծառայությունը դառնում է պարտադիր՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջնակարգ կրթություն ստացած տղաները Զինված ուժերում կծառայեն 9 ամիս, իսկ դպրոցական վկայական չունեցողները՝ 2 տարի։

Կանանց ծառայությունը շարունակում է մնալ կամավորության սկզբունքով։

Մինչ այս օրենքի ընդունումը, Արաբական Միացյալ Էմիրությունների Զինված ուժերում ծառայությունը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար եղել է կամավորության սկզբունքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG