Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավիաաղետի հետևանքով երեք հայ է զոհվել


Երեկ երեկոյան Ռուսաստանի Ռյազանի մարզի Սպասկ քաղաքից չորս կիլոմետր դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար օդանավի աղետ, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, նրանցից երեքը՝ ազգությամբ հայեր:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացած տեղեկատվությունը, հայազգի զոհվածներն են 56-ամյա Էդուարդ Առուստամյանը, 33-ամյա Կարեն Հարությունյանը և 27-ամյա Տիգրան Առուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG