Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինուժը հետ է գրավել ևս մեկ քաղաք


Ուկրաինա - Ուկրաինացի սակրավորները ականազերծում են Սլավյանսկին մերձակա գյուղերից մեկի տարածքը, 9-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - Ուկրաինացի սակրավորները ականազերծում են Սլավյանսկին մերձակա գյուղերից մեկի տարածքը, 9-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինական զինուժը ռուս անջատողականներից հետ է գրավել Սլավյանսկից (Սլովյանսկ) արևելք ընկած Սիվերսկ քաղաքը և ընդհարվել է անջատողականների հետ, որոնք փորձել են գրավել Դոնեցկի օդանավակայանը։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին ասել է, թե պաշտոնական Մոսկվան ու ապստամբները հրաժարվել են զինադադարի մասին պայմանավորվելու Կիևի բազմաթիվ առաջարկներից։

Հիշեցնենք՝ անցած շաբաթավերջին Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզում չորս քաղաք են հետ վերցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG