Մատչելիության հղումներ

Պաղեստինցի դեռահասի սպանության համար 6 հրեա ծայրահեղական է ձերբակալվել


Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են 6 հրեա ծայրահեղականների՝ պաղեստինցի մի դեռահասի առևանգելու և սպանելու համար։

Իրավապահների հաղորդմամբ` նրանք սպանությունն իրագործել են ազգայնական նկրտումներից ելնելով։ 16-ամյա Մոհամմեդ Աբու Խուդայիրը առևանգվել էր անցած շաբաթ։ Նրա դին գտել էին անտառում։

Պաղեստինը տղայի սպանությունը վրեժխնդրություն էր որակել, քանի որ անցած ամիս էլ Հորդանանի արևմտյան ափին 3 հրեա դեռահասներ էին առևանգվել ու սպանվել։ Այդ դեպքերից հետո իրավիճակը սրվել է։ Իսրայելական օդուժի ռմբահարումների հետևանքով «Համաս» խմբավորման 7 զինյալ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG