Մատչելիության հղումներ

Մի խումբ գրողներ պարգևատրվեցին վարչապետի հուշամեդալով


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում շնորհավորել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամներին միավորման հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Աբրահամյանը, հայ գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար և Հայաստանի գրողների միության 80-ամյակի առթիվ, ՀԳՄ անդամներ, արձակագիրներ Վահագն Մուղնեցյանին, Նելլի Շահնազարյանին, Սաթենիկ Մկրտչյանին, Թադևոս Տոնոյանին, Վահան Սևանին և Ռաֆայել Սահակյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀՀ կառավարությունը Հայաստանի գրողների միությանը նաև նվիրել է ծառայողական ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG