Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զգուշացնում է Եգիպտոսում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի աղետալի վատթարացման մասին՝ երկրի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։
Ըստ կազմակերպության՝ անցյալ տարի առնվազն 16 հազար մարդ անազատության մեջ են հայտնվել որպես Մուրսիի աջակիցներ, նրանցից 8 տասնյակը մահացել են բանտում։