Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երեկ ավարտվեցին 1/8 եզրափակիչի խաղերը:
Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի նկատմամբ, Բելգիան 2:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին, ընդ որում՝ երկու հանդիպումներում էլ գոլեր արձանագրվեցին միայն լրացուցիչ 30 րոպեներին: Հաղթող երկու թիմերը կհանդիպեն քառորդ եզրափակիչում՝ հուլիսի 5-ին:
Հիշեցնենք՝ քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Նիդերլանդների, Կոստա Ռիկայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները: