Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Շառլ Ազնավուրը


Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուր

Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում Հայաստանը շարունակում է արձանագրել նորանոր ձեռքբերումներ, ամրապնդվում է մեր Հայրենիքի դերը միջազգային ասպարեզում, հայ ժողովրդի համար կենսական հարցերը ներկայացվում և արժանի լուծում են ստանում: Ձեր նվիրված աշխատանքն անչափ կարևոր է մեր Հայրենիքի անվտանգության, կայուն զարգացման և հայ ժողովրդի բարօրության ապահովման համար», - ասված է, մասնավորապես, ուղերձում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձին Ազնավուրը հավելել է ձեռագիր մակագրությամբ երկտող. - «Ուրախ տարեդարձ: Ձեզ հետ եմ ողջ սրտով: Մաղթում եմ բազում նոր տարեդարձներ և քաջառողջություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG