Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է հավանություն տալ Սիրիայի զինյալների ուսուցման և զինման համար 500 միլիոն դոլարի հատկացման ծրագրին:
Մայիսի վերջին Օբաման հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել աջակցությունը Սիրիայի ընդդիմության չափավոր թևին:
Ներկայումս Միացյալ Նահանգները օգնություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը ընդդիմացող ապստամբներին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Օբամայի այս քայլը որակել է սխալ։