Մատչելիության հղումներ

Օհանյանը և Բորդյուժան քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է նույն օրը Երևան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրներ, ինչպես նաև հուլիսի 1-2-ը Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG