Սիրիան հանձնել է իր հայտարարագրած քիմիական զենքը՝ ծովում ոչնչացնելու համար, ցուցակում քլորի մասին հիշատակում չկա: Այդ մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավարը՝ հավելելով, որ հայտարարագրված քիմիական զենքի վերջին 1300 տոննան բեռնվել է Լաթաքիայի նավահանգստում:
Այդուհանդերձ, ըստ կազմակերպության ղեկավարի, հնարավոր չէ ստուգել՝ ունի՞ արդյոք Սիրիան հավելյալ քիմիական զենք, թե՞ ոչ: