Ուկրաինայի արևելքում անջատողականների առաջնորդները համաձայնել են հրադադար հայտարարել մինչև հունիսի 27-ը: Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ինքնահռչակ փոխվարչապետ Ալեքսանդր Բորոդայը՝ Մոսկվայի, Կիևի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ խաղաղ բանակցություններից հետո:
Ուկրաինայի անջատականները համաձայնել են հրադադար պահպանել
