Մատչելիության հղումներ

1/8-ի առաջին զույգերը՝ Բրազիլիա - Չիլի, Նիդերլանդներ - Մեքսիկա


Բրազիլիայի հավաքականը գրավում է Կամերունի դարպասը, Բրազիլիա, 23-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիայի հավաքականը գրավում է Կամերունի դարպասը, Բրազիլիա, 23-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երեկ ավարտվեց խմբային փուլը A և B խմբերում: Մրցաշարային աղյուսակների առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրեցին, համապատասխանաբար, Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները՝ A, և Նիդերլանդների ու Չիլիի հավաքականները՝ B խմբում:

Բրազիլիան խոշոր՝ 4:1 հաշվով առավելության հասավ Կամերունի նկատմամբ, Նիդերլանդները 2:0 հաշվով հաղթեց Չիլիին, Մեքսիկան 3:1 հաշվով պարտության մատնեց Խորվաթիային:

Երեկ այս առաջնությունում իրենց առաջին և միակ հաղթանակը տարան աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոններ իսպանացիները՝ 3:0 հաշվով առավելության հասնելով ավստրալացիների նկատմամբ: Այս հաղթանակից հետո Իսպանիան 3 միավորով հանգրվանեց B խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում և կլքի առաջնությունը:

Այսպիսով, աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հունիսի 28-ին կհանդիպեն Բրազիլիայի և Չիլիի, հունիսի 29-ին՝ Նիդերլանդների և Մեքսիկայի հավաքականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG