Մատչելիության հղումներ

Պորոշենկոն զգուշացրել է, որ ինքը պլան «Բ» ունի


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զգուշացրել է, որ եթե ռուսամետ անջատականները փորձեն ժամանակ շահել՝ օգտվելով Կիևի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարից, ինքը կդիմի «Բ» պլանին: Ուկրաինայի նախագահը չի մանրամասնել, թե ինչ է նշանակում «Բ» պլանը, և հավելել է, թե հույս ունի, որ հրադադարը «կհասնի նպատակին»:

Հունիսի 20-ին, այցելելով Դոնեցկի շրջան, Պորոշենկոն մեկշաբաթյա հրադադար էր հայտարարել:

Հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցություն էր հայտնել Պորոշենկոյի հայտարարած հրադադարի ծրագրին, սակայն նշել էր, որ առանց «պրակտիկ քայլերի» Ուկրաինայի նախագահի հաշտեցման պլանը արդյունքի չի հասնի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG