Մատչելիության հղումներ

Աֆղանստանի նախագահի թեկնածուն պահանջում է դադարեցնել քվեների հաշվարկը


Աֆղանստանի նախագահի թեկնածու Աբդուլա Աբդուլա, Քաբուլ, 18-ը հունիսի, 2014թ․
Աֆղանստանի նախագահի թեկնածու Աբդուլա Աբդուլա, Քաբուլ, 18-ը հունիսի, 2014թ․
Աֆղանստանի նախագահի թեկնածու Աբդուլա Աբդուլան պահանջել է դադարեցնել ձայների հաշվարկը՝ երկրի ղեկավարի ընտրությունների քվեարկության ընթացքում արձանագրված զանգվածային խախտումների պատճառով, և կոչ է արել ՄԱԿ-ին հետևել գործընթացին:

Թեկնածուն ասել է, որ չի վստահում անկախ ընտրական հանձնաժողովին կամ ընտրական գանգատների հանձնաժողովին, և պահանջել է, որպեսզի այդ կառույցները դադարեն հետևել քվեաթերթիկների հաշվարկին:

Անկախ ընտրական հանձնաժողովի նախագահ Մոհամադ Նուռը, մինչդեռ, ասել է, որ ձայների հաշվարկը շարունակվում է, ինչը վերահսկում են տեղական և միջազգային դիտորդները:

Աֆղանստանում նախագահի պաշտոնին հավակնում են երկրի նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG